211652_close_icon
views-count5981 դիտում article-date 16:07 10-07-2018

Թաիլանդում փրկարարները դուրս են բերել ջրհեղեղի պատճառով քարանձավում արգելափակված բոլոր մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թաիլանդում փրկարարները Թհամ Լուանգի քարանձավից դուրս են բերել ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաներից վերջինին և նրանց մարզիչին: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆուտբոլի պատանեկան թիմի 12 տղաները և նրանց մարզիչը 2 շաբաթ առաջ՝ հունիսի 23-ին, ջրհեղեղի պատճառով արգելափակվել էին քարանձավում: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/08/1100318/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 8-ին Թաիլանդի Թհամ Լուանգ շրջանի քարանձավից, որը լցվել էր հորդառատ անձրևներով և արգելափակման մեջ պահել 12 երեխաների՝ իրենց մարզիչի հետ, փրկարարները դուրս էին բերել 2 երեխաների։ «Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երեխաներից երկուսին արդեն դուրս են բերել և այս պահին նրանք գրեթե հասել են քարանձավի մուտքի մոտ»,-նշում էր Khao Sot թերթը։ Նշվում էր, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբը իր մարզիչի հետ արգելափակվել էր քարանձավում։ Վերջիններս փորձել էին պաշտպանվել հորդառատ անձրևներից, սակայն ջուրը լցվել էր քարանձավ, որտեղից նրանք չէին կարողացել դուրս գալ, քանի որ փակվել էին քարանձավի բոլոր ելքերը։ Փրկարարական աշխատնքներին ներգրավված էին հարյուրավոր զինվորականներ, փրկարարներ և կամավորներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր