3227 դիտում
16:46 10-07-2018
Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ:
Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել հայկական մշակույթին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին:
«Երբ մայր Հայաստանում պետականությունը կորցրել ենք, Արցախում շարունակաբար այդ պետականությունը գոյություն է ունեցել, և կարծում եմ, հենց դա է հնարավորություն տվել որպեսզի տարածաշրջանում հայությունը ապրի, պահի իր արժանապատվությունը, ինքնությունը և միաժամանակ ստեղծի համաշխարհային արժեքներին համահունչ մշակութային և քաղաքակրթական արժեքներ», - նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Վահրամ Բալայանը նաև անդրադարձել է Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, խմբակցությունների ներկայացվածությանը, արտաքին կապերին և բարեկամական խմբերին՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը:
Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտել, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական կլինեն և առաջարկել երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանը:
[b]
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
8934 դիտում
16:06 20-07-2017
Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների
806 դիտում
14:23 02-08-2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների
1957 դիտում
23:44 22-07-2016
Սեյրան Օհանյանը հանդիպել է սփյուռքահայ երիտասարդների հետ
Այս բաժնից
292 դիտում
12:02 29-03-2024
Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում
481 դիտում
11:26 29-03-2024
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս
544 դիտում
11:09 29-03-2024
Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում. ՏԵՍԱՆՅՈւԹ