211652_close_icon
views-count3189 դիտում article-date 14:22 10-07-2018

Ֆերնանդո Տորեսը հեռացավ Ճապոնիա

«Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի ճապոնական «Սագան Տոսու» ակումբում: ««Սագան Տոսուն» առաջին ակումբներից մեկն էր, որը հետաքրքրվեց ինձանով, և ես գնահատում եմ նրանց համառությունը, և այն, թե ինչպես նրանք ինձ համոզեցին մարզական, անձնական և մշակութային նախագծով», ասել է 34-ամյա իսպանացին հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում: Տորեսի աշխատավարձը նոր ակումբում կկազմի տարեկան 6,2 մլն եվրո: Նա արդեն երկրորդ իսպանացին է, որն այս ամռան տեղափոխվեց Ճապոնիա: Ավելի վաղ «Բարսելոնայից» «Վիսել Կոբե» հեռացավ Անդրես Ինյեստան:

Նմանատիպ նյութեր