211652_close_icon
views-count7945 դիտում article-date 14:58 10-07-2018

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում է սպասվում

Գործադիրն այսօր հավանություն է տվել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Նմանատիպ նյութեր