211652_close_icon
views-count4731 դիտում article-date 14:34 10-07-2018

Կառավարությունը գումար հատկացրեց Օձունի դպրոցի տանիքի նորոգման համար

Մարտի 24-25-ի ուժգին քամիների պատճառով Լոռու մարզի Օձունի N 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կառավարությունը գումար կփոխանցի: Կառավարությունն այսօրվա նիստում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով՝ որոշեց պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին 3,5 միլիոն դրամ փոխանցել դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ այդ գումարի հատկացումը հրատապ է, քանի որ տանիքի բացակայության պայմաններում անձրևներից վնասվում են նաև մասնաշենքի պատերը և հատակը, որոնք հետագայում վերանորոգելու համար կպահանջվի մի քանի անգամ ավելի շատ գումար:

Նմանատիպ նյութեր