211652_close_icon
views-count5568 դիտում article-date 12:54 10-07-2018

Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ և սողանքներ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, իսկ ավելի քան 80 մարդ անհետ կորած է համարվում: Նշվում է, որ որոշ բնակավայրերում ջրի մակարդակը հասել է շենքերի 2-րդ հարկի բարձրության: Գիֆու և Կիոտո պրեֆեկտուրաներում արտակարգ դրություն է հայտարարվել: [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/08/1100315/]Հիշեցնենք[/url], որ Ճապոնիայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով մահացածների թիվը հուլիսի 8-ին հասել էր 75-ի։ Նշվում էր, որ անձրևներն առաջացրել էին սողանքներ, որոնք էլ պատճառ էին դարձել մի քանի տասնյակ մարդու մահվան։ Հաղորդվում էր բազմաթիվ անհետ կորածների մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր