211652_close_icon
views-count4603 դիտում article-date 11:39 10-07-2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ

«Իրավունք» թերթը (նրան հղում անելով՝ նաև որոշ այլ լրատվամիջոցներ) այսօր ոստիկանության վերաբերյալ տեղեկատվություն է տարածել, որի ոˊչ վերնագիրը, ոˊչ բովանդակությունը չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկատվության մեջ հիշատակված անձը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետը չէ, այլ նրա ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Կոչ ենք անում անփաստարկ լրատվությամբ մոլորության մեջ չգցել ընթերցողին և ձեռնպահ մնալ նման եղանակներով ոստիկանության հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու փորձերից:

Նմանատիպ նյութեր