211652_close_icon
views-count7942 դիտում article-date 10:18 10-07-2018

Հեղափոխականությամբ երկիր չի կառավարվում, քաղաքական դաշտ չի ձևավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո Հայաստանում կարծես թե քաղաքական գործընթացները հայտնվել են լեթարգիական քնի ռեժիմի մեջ: Չէ, հասկանալի է, որ քաղաքական գործընթաց կա, սակայն խնդիրն այստեղ արագության ու բազմազանության մեջ է: Վերջին շրջանում հանրային ուշադրությունն ամբողջովին բևեռված է ուժային մարմինների գործողությունների վրա` բացահայտումներ, ձերբակալություններ և այլն: Այս ամենն, անշուշտ, մերձքաղաքական իրողություններ են, սակայն լայն իմաստով մաքուր քաղաքական կյանքը Հայաստանում չափազանց պասիվ է: Սա բավական տարօրինակ է, քանի որ, անկախ ամեն ինչից, գրեթե ակնհայտ է, որ շուրջ մեկ տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Նման իրավիճակում քաղաքական կուսակցությունները, ուժերը, տրամաբանորեն պետք է առնվազն նախապատրաստական աշխատանքներ տանեին: Ինչ խոսք, միգուցե այդ աշխատանքները կան, սակայն լայն հասարակությանը դրանք դեռևս հասու չեն: Իսկ այս իրավիճակի միակ հիմնավորումը, թերևս, շարունակվող հեղափոխականության տրամադրությունն է: Սա ոչ թե դրական կամ բացասական գնահատական է, այլ պարզ իրականություն, սակայն, մյուս կողմից, հեղափոխականությամբ երկիր չի կառավարվում, առավել ևս` տևական հեղափոխականությամբ քաղաքական դաշտ չի ձևավորվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր