211652_close_icon
views-count31364 դիտում article-date 09:39 10-07-2018

ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ. որոշ անձանց տների խուզարկություններից հետո «հետաքրքիր» բաներ են բացվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաև իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել: Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաև առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը: Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաև այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռևս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու և որպես կորուստ ձևակերպելու առումով: Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր