211652_close_icon
views-count4879 դիտում article-date 09:26 10-07-2018

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը քննարկում է վերջին օրերին ստեղծված իրավիճակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որպես պաշտոնական պատճառ նշել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ են, այդ իսկ պատճառով որոշվել է գումարել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ի դեպ, ժողովին ներկայության (կամ բացակայության) ու պահվածքի միջոցով վերջնականապես կհստակեցվեն նաև թեմերի առաջնորդների և խորհրդի այլ անդամների դիրքորոշումները: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրի, երեկ Մայր Աթոռում դեռևս տեղյակ չէին, թե արդյոք ժողովին կմասնակցի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսը, ով այս օրերին չափազանց պասիվ է ու մնում է «կողքից դիտողի» դերում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր