211652_close_icon
views-count5389 դիտում article-date 09:12 10-07-2018

Եթովպիայի և Էրիթրեայի միջև 20-ամյա պատերազմն ավարտվեց խաղաղության պայմանագրով

Եթովպիայի և Էրիթրեայի առաջնորդները խաղաղության և բարեկամության համատեղ պայմանագիր են ստորագրել՝ վերջ դնելով ավելի քան 20 տարի տևած զինված հակամարտությանը՝ գրում է [url=https://edition.cnn.com/2018/07/09/africa/ethiopia-abiy-ahmed-eritrea-war-intl/index.html]CNN[/url]-ը։ «Համաձայնագիրը ստորագրվել է նախագահ Իսայի Աֆեվորքիի և վարչապետ Աբի Ահմեդի կողից»,- հայտարարել է Էրիթրեայի տեղեկատվության նախագահ Յեմանե Հեբրեմեսկելը՝ հավելելով, որ երկու երկրների միջև պատերազմական իրավիճակն ավարտված է: Համաձայն պայմանագրի՝ երկրները վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև տրանսպորտային և հեռահաղորդակցության կապերը: Երկու երկրների նախագահների հանդիպումը պատմական է որակվել:

Նմանատիպ նյութեր