211652_close_icon
views-count9361 դիտում article-date 21:15 09-07-2018

Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Արզումանյանը: Այս մասին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նաեւ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: «Պատասխանատու և բարձր պաշտոնում մաղթում եմ նրան աշխատանքային նորանոր ձեռքբերումներ և բարձր արդյունավետություն: Շուրջ տասը տարի առաջ` անդամագրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, տարիների ընթացքում Արմեն Արզումանյանը դարձավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի անդամ, ԲՀԿ ԵՄ Կենտրոն տարածքային կառույցի պատասխանատու, հետագայում` քաղաքական խորհրդի անդամ, իսկ հիմա՝ նոր ձեռքբերում և պատասխանատու կարգավիճակ»,-նշել է Վահե Էնֆիաջյանը:

Նմանատիպ նյութեր