211652_close_icon
views-count8123 դիտում article-date 19:47 09-07-2018

Ահեղ ժապավենը. Ֆանտաստիկ վիպակ. Մաս 11

...Հաղթանակած Նազիկը վերդարձավ տուն և քար կտրեց՝ տեսնելով տատիկի ոչ թե հպարտ այլ լուրջ հայացքը. -Տատ, ես ինչ որ բան ա՞յն չեմ արել,- զարմացած հարցրեց Նազիկը: _Գնա հատուկ սենյակը՝ ես հիմա կգամ,- շարունակելով լուրջ հայացքով նայել Նազիկին, ասաց տատիկը: -Լավ տատ: Նազիկը մտավ հյուրասենյակ, սեղմեց այնտեղ գտնվող հատուկ կոճակը: Հանկարծ հյուրասենյակի պատերից մեկը բարձրացավ ու բացվեց, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած, մի սենյակ: Սենյակի պատերի վրա նկարներ էին փակցրած: Բոլոր նկարները պատառոտված էին , բացի տատիկի և ինչ որ անծանոթ աղջկա նկարներից: Սենյակի մեջ տեղում մի մեծ համակարգիչ կար : Համակարգիչը ձգվում էր գրեթե ամբողջ պատով մեկ: Այդ համակարգչի օգնությամբ տատիկը այսքան տարիներ հետևում էր չարագործների շարժին ու վարքագծին: Նռան հյութի երկու բաժակ ձեռքին՝ ներս մտավ տատիկը: Նա մոտեցավ Նազիկին և նրան տվեց բաժակը: -Չես մոռացե՞լ չէ, որ ամեն փորձությունից հետո դու պետք է նռան հյութ խմես, որպեսզի այդ օրվա փորձության վրա ծախսած ուժերդ վերականգնես,-դեռ լուրջ ձայնով ասաց տատիկը: _Հիշում եմ, տատ,-դեռ զարմացած ձայնով ասաց Նազիկը,-Տատ, ինչ որ բա՞ն է եղել: _Աղջիկս, ես քեզ պետք է մի կարևոր բան ասեմ: _Ուշադիր լսում եմ, տատ: _Գիտեմ , որ հաղթել ես և շատ գոհ եմ քեզանից: Բայց լսիր, աղջիկս, հաջորդ փորձությունը քեզ համար որոշ չափով ճակատագրական կլինի: _Այսի՞նքն, տատ _Ուրեմն ամեն 6-րդ փորձությունից հետո քո ուժերը կամ կպակասեն կամ կավելանան: Եթե հաղթես՝ ուժերդ կկրկնապատկվեն, եթե պարտվես՝ երկու անգամ կպակասեն: Հանկարծ Նազկը բռնեց գլուխն ու գալարվեց ցավից. _Ա՜խ, գլուխս.... Հերթական բարության վայրում ուր որ է պետք է հայտվեին չարագործները: *** ...Հանգիստ , պայծառ, արևոտ օր էր: Ճանապարհով սլանում էին ավտոմեքենաները, այգիներում զգոսնում էին մարդիկ: Սակայն այս անդորրը խախտվեց ուժեղ պայթյունի ձայնից. Քաղաքի նեղլիկ փողոցներից մեկի շենքում գազի արտահոսքից պայթյուն եղավ ու միանգամից հրդեհ բռնկվեց: Շենքի բնակիչները ահ ու սարսափելի մեջ սկսեցին դուրս վազել այրվող շենքից: Համընդհանուր քաոս էր տիրում, աղմուկ-աղաղակ: Հանկարծ լսվեց մեկի աղեկտուր ճիչը. _Կատու՜ս, շու՜նս մնացին ներսում ... նրանք կվառվե՜ն... *** ...Դեպքից որոշ ժամանակ առաջ Սև սենյակում լսվեց բարության մասին զգուշացնող ազդանշանի ձայնը. -Հենց հիմա բոլորդ գնացեք և խափանեք բարությունը,-հրամայեց Բասսը,- Դուք անպայման պետք է հաղթեք: Չմոռանաք , որ սա 1-ին ճակատագրական փորձությունն է ՝ հաղթեք և բոլորիդ ուժերը կկրկնապատկվեն, պարտվեք՝ կպակասեն ոչ միայն ձեր անձնական ուժեր, այլ մեր ամբողջ տիրապետության: Պարտվողին կախաղան է սպասվում: Բոլորը ոգևորված վազեցին դեպի իրենց չարագնացը, նստեցին այն և ճանապարհ ընկան: *** …Իր կենադանիների մոտակա կորստից խելագարված՝ տղամարդը վազեց դեպի վառվող շենքը: _Կանգնե՜ք, կվառվե՜ք,-նրա հետևից կանչում էին ոստիկաններն ու հրշեջները: Սակայն ուշ էր, տղամարդը մտել էր շենք՝ իր կենդանիներին մահից փրկելու համար: Հրշեջները ամեն ջանք գործադրելով փորձում էին հրդեհը մարել: Վայրկյաններ անց հայտնվեցին Սենչը, Լալին ու Գոդը: Լալին առանց երկար մտածելու հանեց իր վրձինը, մոտեցավ շենքին, վառ արև նկարեց, որը իրեղեն դառնալով հանեց իր ճառագայթներն ու ավելի սաստկացրեց կրակը: Շենք ներս մտած տղամարդը նկատեց, որ կրակը ավելի սաստկացավ, սակայն դա նրան չկանգնեցրեց: Տղամարդն, ավելի ու ավել մոտենալով շան գտնվելու վայրին, ավելի ու ավելի պարզ էր լսում կենդանու օգնություն աղերսող ձայնը: Նա գրեթե հասել էր շանը և ուր որ է պիտի գրկեր նրան, երբ զգաց, որ կախարդական շրջանակի մեջ հայտնվեց. _Ռեդոոոո..-գոռաց Սենչը: Այս հմայությունն ասելով նրա ձեռքերից պարաններ դուրս եկան, կապկպեցին տղամարդուն և հեռու շպրտեցին: Սենչը քմծիծաղով նայեց նրան և քար կտրեց ՝ տեսնելով տղամարդուն մոտեցած շանը, որը փորձում էր լիզելով ուշքի բերել իր տիրոջը: -Հե՜յ ,- լսվեց Նազիկի ձայնը: Սենչը լսելով նրա ձայնը շրջեց գլուխն ու չարությամբ նայեց իր դիմաց կանգնած Նազիկին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4755.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր