211652_close_icon
views-count4469 դիտում article-date 21:02 09-07-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 6-ին` ժամը 12.30-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 58-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» եւ «Ռենո» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 5-ին՝ ժամը 23.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, ինչից հետո բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 5-ին՝ ժամը 23.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 42–ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 00.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ամերիկյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել ծառերին ու երկաթե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 05.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 17.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո» եւ «ՎԱԶ-2101» մակնիշների ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «Բելառուս-80» տրակտորի կցորդիչին. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել մոպեդն ու «Մերսեդես Ց-200» մակնիշի ավտոմեքենան. մոպեդի վարորդը եւ 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին`ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 61.8-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21124» եւ «ԲՄՎ-316» մակնիշների ավտոմեքենաներ. «ԲՄՎ-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 08.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սեւան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. առաջին «Մերսեդես»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 09.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 26-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 17.15-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «HOVO» ինքնաթափ ավտոմեքենան Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի մերձակա ոսկու հանքի մոտ արգելակները խափանվելու հետեւանքով կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 6-ին՝ ժամը 15.30-ին, 83-ամյա տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, Վայք քաղաքի Կամոյի փողոցում ՝ կամրջի վրա, իրեն վրաերթի է ենթարկել մի երիտասարդ, որն այնուհետեւ իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ: Պարզվել է վրաերթ կատարած անձի ինքնությունը։ 22-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքների շնորհիվ իր վարած «ՎԱԶ-21014»-ով ինքնակամ ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երեւանի Տերյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 12-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 23.00-ին, Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2113» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2113»-ի 22-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 06.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 06.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 17.45-ին, Երեւանի Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանում, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեեքենաներ. «Միցուբիշի»-ի 54-ամյա եւ «Ֆոլքսվագեն»-ի 22-ամյա ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 22.20-ին, մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Սևան-Երևան ավտոճանապարհին անհայտ մակնիշի եւ համարանիշի երկու ավտոմեքենաների բախման հետեւանքով: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 15.00-ին, Երեւանի Կ.Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 4 շենքի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված շենքի մուտքի աստիճաններին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 17.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 75-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին։ 23-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 19.30-ին, հիվանդանոց է դիմել 17-ամյա երիտասարդ, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարի հետեւանքով: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արարատ գյուղի Վ.Սարգսյան-Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ 27-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-21214»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2124» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի վերջնամասում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի կենտրոնում իրար են բախվել «ԳԱԶ-21» եւ «ԳԱԶ-24» մակնիշների ավտոմեքենաներ. «ԳԱԶ-21»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21015» մակնիշների ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 3-ամսական ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սեւան ճանապարհի «Չայնիի ոլորաններ» հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից ու կողաշրջվել. վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 15.25-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սեւան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «Սկանիա»-ին. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 05.40-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել դաշտամիջյան հատվածը. վարորդը եւ 36-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 7-ին՝ ժամը 16.35-ին, 63-ամյա տղամարդը ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 4-ին, ժամը 14.30-ի սահմաներում, ոմն Օքսաննան, իր ամենագնաց ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Ցավ եւ մարմնական վնասվածքի ակնհայտ նշաններ հատկանիշներ չունենալու պատճառով նույն օրը հիվանդանոց և ոստիկանություն չի դիմել: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 02.30-ին, Երեւանի Դավիթաշեն» կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2114» եւ «Լեքսուս» մակնիշների ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 32-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 22.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Քրիստափորի փողոցում բախվել է էլեկտրասյանը, մայթի եզրաքարերին, ապա՝ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Այվազովսկու եւ Ավանեսովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 16.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ.Մելքոնյան փողոցի սկզբնամասում բախվել է եզրաքարերին եւ կողաշրջվել. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ավան համայնքի Դուրյան թաղամասում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 15.10-ին, Երեւանի Աճառյան փողոցի եւ 1-ին նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» եւ «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաներ. «Օպել»-ի 4-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 02.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հասրաթյան փողոցում բախվել է աղբատար ավտոմեքենային եւ մայթեզրի ծառին. 35-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ուրցաձոր-Վեդի ճանապարհի 2-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատար առուն. չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճանփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի 55-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Նիսան Միկռա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավանի Վիրահայոց փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջվել ու բախվել բետոնե սյանը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 16.50-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի «Չռիկ» կոչվող հանդամասում բախվել է ծառի, ինչի հետեւանքով մեքենայի թափքում գտնվող չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ի սահմաններում, Երևան-Սեւան ճանապարհին ՃՈ հենակետ չհասած, իրար են բախվել «Միցուբիշի Լանսեռ» եւ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Կոլտ»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Գառնի-Գեղարդ ճանապարհին իրար են բախվել «ԲԻԴ» եւ «ԲՄՎ» մակնիշների ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 65-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Գառնի գյուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 8-ին՝ ժամը 08.00-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 34-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշներին. 18-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ** Հուլիսի 8-ին՝ ժամը 16.10-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղավոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի 43-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, ընկել լիճը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «Միտցուբիշի Լանսեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հենասյանը. 35-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 10.55-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Կալինինի փողոցի 1-ին նրբանցքում կորցրել է կառավարումը եւ շրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 8-ին՝ ժամը 14.40-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 88-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր