211652_close_icon
views-count2258 դիտում article-date 20:29 09-07-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 6-ից 9-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 90 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 40, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 13-ական, յուրացման կամ վատնման ու խուլիգանության 4-ական, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, ավազակային հարձակման, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, սպանության, շորթման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրման և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր