211652_close_icon
views-count6748 դիտում article-date 20:00 09-07-2018

Բագրատաշենի ոստիկանները հայտնաբերեցին Վրաստանի իրավապահների կողմից 16 տարի հետախուզվողին

Հուլիսի 7-ին` ժամը 13.35-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2002թ. հուլիսի 10-ից հետախուզվում էր Վրաստանի Վակե-Սաբուրտալինսկի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /խարդախություն/: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր