211652_close_icon
views-count10117 դիտում article-date 18:27 09-07-2018

Վուկոեվիչին հեռացրել են ԱԱ-2018-ում խորվաթական պատվիրակությունից և ներողություն խնդրել Ռուսաստանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորվաթական ֆուտբոլային միությունը Օգնեն Վուկոեվիչին հեռացրել է Ռուսաստանում ընթացող ԱԱ-2018-ում մասնակցող ազգային հավաքականի պատվիրակության կազմից: Վուկոեվիչը հավաքականում իր կարիերան ավարտել էր դեռևս 2014 թվականին, սակայն նա ընդգրկված էր ԱԱ-2018-ում խորվաթական պատվիրակության կազմում: 1/4 եզրափակիչում Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:2, 4:3՝ 11մ.) Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան և Վուկոեվիչը տեսանյութ էին հրապարակել՝ «Փառք Ուկրաինային» խոսքերով: Խաղից 2 օր անց Խորվաթական ֆուտբոլային միության ղեկավարությունը որոշում կայացրել Օգնենին հեռացնել պատվիրակության կազմից: Հայտարարության մեջ Խորվաթական ֆուտբոլային միությունը ռուսաստանյան հանրությունից ներողություն է խնդրել ազգային հավաքականի անդամի վարքագծի համար: Վուկոեվիչը զրկվել է հավատարմագրից: ԽՖՄ-ի հրապարակած հայտարարությունում նշված է, որ Վիդան և Վուկոեվիչը նույնպես ներողություն են խնդրում խոսքերի համար, որոնք «քաղաքական ենթատեքստ չեն ունեցել, սակայն դրանք որպես քաղաքական հայտարարություն մեկնաբանելու առիթ են տվել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր