211652_close_icon
views-count3925 դիտում article-date 17:49 09-07-2018

Լուիս Էնրիկեն գլխավորեց Իսպանիայի հավաքականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիլաեսը պաշտոնապես հայտարարեց, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս Էնրիկեն: Նրա հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր, ինչն իր մեջ ներառում է Եվրո-2020-ի ընտրական եւ եզրափակիչ փուլերը, ինչպես նաեւ Ազգերի լիգայի խաղերը: Էնրիկեի նախորդ թիմը «Բարսելոնան» էր, որը նա լքեց 2016/17 մրցաշրջանից հետո: Էնրիկեն նաեւ աշխատել է «Բարսելոնա 2»-ում, «Ռոմայում» եւ «Սելտայում»: «Բարսելոնայի» հետ Էնրիկեն նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան: 2015 թվականին ՖԻՖԱ-ն նրան ճանաչել էր աշխարհի լավագույն մարզիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր