211652_close_icon
views-count5183 դիտում article-date 16:08 09-07-2018

Վահագն Չախալյան. մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը. Aravot.am

Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը: Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը: Անշուշտ, Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհընկալման և աշխարհայացքի: Անընդունելի է անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով «պայքարել» ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս, որ հարվածն ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարհը պառակտիչ է ու դատապարտելի մի տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնյաների քանակը և որակը, ինչ «վեհ նպատակների» համար էլ որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/07/09/969384/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր