211652_close_icon
views-count3890 դիտում article-date 14:43 09-07-2018

Լուկաս Տորեյրա. Չէի կարող բաց թողնել «Արսենալ» տեղափոխվելու շանսը

«Սամպդորիայի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մեկնաբանել է իր գալիք տեղափոխությունը «Արսենալ»՝ 30 մլն եվրոյի դիմաց: Մոտ օրերս Ուրուգվայի հավաքականի 22-ամյա խաղացողը բուժզննում կանցնի լոնդոնյան ակումբում: «Ես շատ երջանիկ կլինեի աշխարհի առաջնությունից վերադառնալ իմ թիմակիցների հետ միասին, սակայն չէի կարող նման հիանալի հնարավորությունը բաց թողնել: Իմ պատանեկության տարիներին նման իրավիճակ արդեն եղել էր, երբ ես Ուրուգվայից Իտալիա էի մեկնում: Ես գիտեի, որ սա զարգանալու և ընտանիքին օգնելու հրաշալի հնարավորություն է», ասել է Տորեյրան:

Նմանատիպ նյութեր