211652_close_icon
views-count1240 դիտում article-date 17:00 09-07-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հուլիսի 9-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին ընկած է եղել Շ. Ա.-ն (ծնված 1935 թ.): Փրկարարները Շ. Ա.-ին մոտեցրել են անկողնուն, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր