211652_close_icon
views-count3770 դիտում article-date 14:50 09-07-2018

Շինաշխատանքներով պայմանավորված սահմանափակումներ` Վանաձոր-Ալավերդի մայրուղում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 24-րդ կմ-ում գտնվող թունելում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով՝ Վանաձոր-Ալավերդի (Մ-6) մայրուղին շուրջ 1 ամիս ժամը 08։00-20։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ժամը 20։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհը բաց կլինի միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տրանսպորտային միջոցների համար սահմանվել է հետևյալ այլընտրանքային երթուղին. Երևան - Սևան - Իջևան, Ոսկեպար - Նոյեմբերյան - Վրաստանի սահման, և Երևան - Սպիտակ - Վանաձոր, Վանաձոր - Դիլիջան ճանապարհահատվածներով: Ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհով: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր