211652_close_icon
views-count54444 դիտում article-date 10:50 09-07-2018

Օսիպյանը տեր է կանգնում իր խոստմանը. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը գրում է. Ոստիկանապետ նշանակվելու առաջին իսկ պահից Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ Հայաստանում արտոնյալ մարդիկ չեն լինելու և բոլորը հավասար են լինելու օրենքի առջև: Այս հայտարարությունից հետո ժամանակ էր պետք հասկանալու համար թե արդյո՞ք ոստիկանապետը կարողանալու է կյանքի կոչել իր իսկ կողմից հռչակված սկզբունքը թե՞ ամեն դեպքում մեզանում լինելու են արտոնյալ մարդիկ , բայց կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կարող ենք արձանագրել , որ ոստիկանապետ Օսիպյանը սկզբունքորեն հետևում է իր իսկ հռչակած սկզբունքին և Հայաստանում այլևս արտոնյալ մարդիկ չկան : Անցած օրերի ընթացքում ոստիկանությունը անօրինական զենք, զինամթերք որոնելու արդյունքում հետախուզումներ է իրականացրել նախկին իշխանության ազդեցիկ դեմքերի մոտ՝ կանգնեցնելով նրանց ավտոմեքենաներն ու ոստիականություն տեղափոխելով մի շարք ազդեցիկ գործիչների, ինչպես նաև կրիմինալ աշխարհի հեղինակությունների: Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի ընդառաջել նաև Գագիկ Ծառուկյանի խնդրանքը և պահանջել է, որպեսզի նրա օգնական Էդուարդ Բաբայանը անհապաղ ներկայանա ոստիկանություն , քանի որ կասկածվում է քաղաքացուն մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ : Եվ հաշվի առնելով , որ Գագիկ Ծառուկյանը գործող իշխանության մաս է կազմում սա նշանակում է , որ ոստիկանությունը խտրական վերաբերմունք չի դրսևորում օրինականության պահպանման հարցում , այլ նախկին իշխանավորների կողքին օրենքի առջ հավասարության նշան է դնում նաև օրվա իշխանավորների նկատմամբ: Անչափ կարևոր է , որ ոստիկանապետ Օսիպյանը սկզբունքորեն պահպանում է իր իսկ հնչեցրած սկզբունքը և պայքարում, որպեսզի բոլորը անկախ իրենց ազդեցության և ֆինասնական կարողության՝ հավասար լինեն օրենքի առջև: Ի դեպ՝ Օսիպյանը միշտ էլ աչքի է ընկել օրենքին ծառայելու մտածողությամբ, և երբ տարիներ առաջ՝ այն ժամանակ դեռևս Երևանի փոխոստիականպետ Օսիպյանի եղբոր որդին մասնակից էր դարձել ծեծկռտուքի և ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ, Օսիպյանը դարձյալ չպաշտպանեց իր եղբոր որդուն, այլ հայտարարեց, որ իր զարմիկը ևս հավասար է օրենքի առջև և պետք է բոլորի հետ համարժեք կրի իր պատասխանատվությունը: Ուրախալի է, որ ոստիկանությունը գլխավորում է օրենքի տառին ծառայող, սկզբունքային սպա:

Նմանատիպ նյութեր