211652_close_icon
views-count6792 դիտում article-date 22:09 08-07-2018

Ջրային ուրախ միջոցառումներ և խաղեր՝ ամբողջ Երևանում

Վարդավառի տոնի առիթով ուրախ ջրային խաղեր և միջոցառումներ են կազմակերպվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ջրցան մեքենաները, առավոտյան շքերթից հետո շարժվել են տարբեր ուղղություններով և ջուր մատակարարել խաղերի մասնակիցներին մայրաքաղաքի փողոցներում և բակերում: Երևանի վարչական շրջաններում միջոցառումների և խաղերի մասնակիցներին բաժանվել են դույլեր և ջրային ատրճանակներ: Կազմակերպվել են բազմապիսի ջրային խաղեր, շոու-ծրագրեր ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար: Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր