211652_close_icon
views-count5943 դիտում article-date 20:34 08-07-2018

Թրամպը կանխատեսել է New York Times և Washington Post պարբերականների կործանումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը մեկնաբանել է Թվիթերում ավելի քան 70 մլն կեղծ հաշիվների արգելափակումը, որը միտված է կրճատել ստահոդ տեղեկությունների տարածումը սոցցանցում: Ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ պետք է սահմանափակել նաև ելքը այնպիսի պարբերականների հաշիվներին, ինչպիսիք են New York Times-ն ու Washington Post-ը: Սպիտակ Տան ղեկավարը այս պարբերականներին հերթական անգամ մեղադրել է կեղծ լուրերի տարածման մեջ: «Թվիթերը կեղծ հաշիվները մաքրում է ռեկորդային տեմպերով: Արդյո՞ք դա իր մեջ կներառի նաև կեղծ լուրեր տարածող The New York Times թերթի, ինչպես նաև Amazon ընկերության քարոզչամեքենա հանդես եկող The Washington Post թերթի հաշիվները», գրել է Թրամպն իր թվիթերում: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կանխատեսել է երկրի երկու առաջատար թերթերի սնանկությունը: Նրա խոսքերով, այս պարբերականները կդադարեն գոյություն ունենալ «յոթ տարի հետո»:

Նմանատիպ նյութեր