211652_close_icon
views-count7067 դիտում article-date 18:03 08-07-2018

Հիերոն հեռացավ Իսպանիայի հավաքականից

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց,որ Ֆերնանդո Հիերոն այլևս չի հանդիսանում Իսպանիայի հավաքականի մարզիչ: 50-ամյա մասնագետը նաև հրաժարվել է վերադառնալ հավաքականի մարզական տնօրենի մարզչի պաշտոնին, որը նախկինում զբաղեցնում էր: Հիշեցնենք, որ Հիերոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ դարձավ Խուլեն Լոպատեգիի պաշտոնանկությունից հետո ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ: 2017-ի նոյեմբերից նա հավաքականի մարզական տնօրենն էր: ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականի Հիերոյի գլխավորությամբ հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Ռուսաստանին (1:1, 3:4` 11մ.):

Նմանատիպ նյութեր