211652_close_icon
views-count22944 դիտում article-date 15:10 08-07-2018

Dolce & Gabbana-ի դիզայները վիրավորել է Քարդաշյանների ընտանիքին. «Աշխարհի ամենաէժանագիններն են»

Աշխարհահռչակ իտալական Dolce & Gabbana-ի համահիմնադիր Ստեֆանո Գաբբանայի մոտ կարծես թե հայտնի մարդկանց վիրավորելու սովորույթ է ձևավորվում։ Ինչպես հայտնում է harpersbazaar.com.au [url=https://www.harpersbazaar.com.au/celebrity/stefano-gabbana-instagram-kardashians-16900]կայքը[/url], այս անգամ դիզայները վիրավորական գրառում է կատարել՝ ուղղված Քարդաշյաններին։ Մասնավորապես, Քարդաշյան-Ջեններ ընտանիքի լուսանկարներից մեկի տակ Գաբբանոն գրել է. «Աշխարհի ամենաէժանագինները»։ Կայքը տարակուսանք է հայտնում, քանի որ Քարդաշյանները լյուքս դասի բրենդի ամենահավատարիմ երկրպագուներից են և հաճախ են ներկայանում Dolce & Gabbana-ի հագուստներով: Իսկ սուպերմոդել Քենդալ Ջենները մեկ անգամ չէ, որ մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրություններին։ Վերջերս էլ դիզայները վիրավորել է երգչուհի Սելենա Գոմեսին՝ գրելով նրա լուսանկարի տակ. «Դու տգեղ ես և ես քեզ ատում եմ»։

Նմանատիպ նյութեր