211652_close_icon
views-count6881 դիտում article-date 13:29 08-07-2018

Թաիլանդի քարանձավներից մեկում երեխաներ են արգելափակվել ջրի լցման հետևանքով

Թաիլանդի Թհամ Լուանգ շրջանում գտնվող քարանձավներից մեկը, որում այս պահին 12 երեխաներ են գտնվում իրենց մարզիչի հետ, ջրով է լցվել՝ արգելափակելով նրանց այնտեղ։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, արտակարգ իրավիճակը ստեղծվել է լեռներից հոսող հորդառատ անրևաջրերի պատճառով։ Այս պահին նրանք գտնվում են արգելափակման մեջ։ Սկսվել են փրկարարական աշխատանքներ, որոնց ներգրավված են մի քանի հարյուր զինծառայողներ, փրկարարներ, կամավորականներ։ Ավազով լցված պարկերով փակվում են դեպի բոլոր այն ճանապարհները, որոնցով անձրևաջրերը հոսում են դեպի քարանձավը և տեղադրվում են խողովակներ, որոնցով ջուրը պետք է հոսի այլ ուղղությամբ։ Քարանձավի մոտակայք են բերվել նաև տասնյակ հատուկ մեքենաներ, որոնց միջոցով 1 ժամում հետ են քաշում քարանձավից մոտ 50 հազար խմ ջուր։ Աշխատանքները գերարագ են կատարվում, քանի որ օդերևութաբանները այսօր ևս կանխատեսել են հորդառատ անձրևներ, իսկ քարանձավում ջուրն արդեն հասնում է վտանգավոր մակարդակի։

Նմանատիպ նյութեր