211652_close_icon
views-count12707 դիտում article-date 13:05 08-07-2018

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը

Մոսկվայում վրաերթի է ենթարկվել խորհրդային տարիների այլախոհ և ռուսաստանյան իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը, դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ հուլիսի 7-ին։ Ս. Գրիգորյանը «Էխո Մոսկվի»-ին պատմել է, որ իրեն վրաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի, իսկ միջադեպի հետևանքով վնասվել է իր ոտքը։ Նա նաև չի բացառել, որ վրաերթը կարող է կազմակերպված լինել, իսկ վնասվածքը կխանգարի իր գրական աշխատանքին։ 1975 թվականին Ս. Գրիգորյանցը հակախորհրդային քարոզչության համար ձերբակալվել էր Պետական անվտանգության կոմիտեի կողմից ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո 1982-1983 թվականներին տարածում էր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություն։ 1983 թվականին կրկին ձերբակալվել է իր իրավապաշտպան գործունեության համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում։

Նմանատիպ նյութեր