211652_close_icon
views-count7608 դիտում article-date 12:06 08-07-2018

Թուրքիայում 2016 թ-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացված պետական պաշտոնյաների թիվը գերզանցել է 18.5 հազարը

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին ներգրավված լինելու կասկածանքով աշխատանքից հեռացված պետական պաշտոնյաների թիվը գերազանցել է 18.5 հազարը։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նվում է, որ դադարեցվել է 12 ոչ կառավարական կազմակերպությունների, 1 հեռուստաալիքի և 3 թերթի գործունեությունը Բացի այդ, ցամաքային ուժերից հեռացվել է 3077 ծառայող, ռազմաօդային ուժերից՝ 1949, ռազմածովային ուժերից՝ 1126։ ՆԳ նախարարությունից հեռացվել է 8998 աշխատող։ Աշխատանքից զրկվել է ժանդարմերիայի 649 սպա, ինչպես նաև արդարադատության նախարարության 1052 աշխատակից։

Նմանատիպ նյութեր