211652_close_icon
views-count52050 դիտում article-date 09:07 08-07-2018

Խոշոր հրդեհ Երևանում. Կրակն ամբողջովին սեփական տունը վերածել է մոխրակույտի. Մեծ թվով հրշեջներ ու քաղաքացիներ վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 79 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով: Հրշեջները բնակիչների հետ վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ կարողացան նախ կանխել կրակի տարածումը, հետո արդեն մարել այն: Բարեբախտաբար՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն տան գրեթե բոլոր հարկերն ամբողջովին դարձել են ոչ բնակելի: Թե գույքը, թե տան ներսը ամբողջովին մոխրի է վերածվել: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պարեկապահակային ծառայության ոստկանները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տունը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը մարելուց հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է առաջին հարկի ողջ գույքը, բավականին լուրջ վնասներ է կրել երկրորդ հարկը գույքով և տանիքը: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ուժեղ ձայն են լսել, որից հետո տեսել են, թե ինչպես է տանիքից կրակ դուրս գալիս: Ահազանգել են 9-11 ու ասում էին, որ հրշեջները օպերատիվ են ժամանել, ու եթե նրանք օպերատիվ չժամանեին, կրակը տանից դուրս էր գալու, տարածվեր այգով, իսկ այգին ամբողջովին չոր խոտով է պատված, ու դրա արդյունքում մի քանի տներ էլ էին հրդեհվելու: Հարևանները նշում էին նաև, որ տան տերերը վանաձորցիներ են, ովքեր գտնվում են Վանաձորում ու կատարվածի մասին արդեն տեղեկացվել են: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի մի շարք փորձաքնություններից հետո: Սակայն հստակ է, որ գազի արտահոսք տանը չի եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 181+
181+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր