211652_close_icon
views-count38293 դիտում article-date 23:12 07-07-2018

Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում. ՀՅԴ-ի հայտարարությունը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, և թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է: Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը: Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության և պետական կարգի կայունության: Անհանդուրժելի է տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը, որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում: Արդարության համար պայքարը պետք է ծառայի երկրի անվտանգության ապահովմանը: Այս վճռորոշ պահին մեր առջև ծառացած խնդիրները համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն»:

Նմանատիպ նյութեր