211652_close_icon
views-count16525 դիտում article-date 20:20 07-07-2018

Ղուկաս Ուլիխանյան. Արամ Սարգսյանը նշել է, որ որևէ կուսակցական, քաղաքական խնդիր չի դրվելու, ԵԿՄ-ն ազատ է լինելու իր գործունեության մեջ. Tert.am

Արամ Սարգսյանի` ԵԿՄ նախագահի թեկնածությանը շատ ազատամարտիկներ դեմ են, բայց երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի խոսքով՝ շատ ազատամարտիկներ էլ նրան տեսնում են ԵԿՄ նախագահի պաշտոնում, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/07/07/Ulighanyan-Sargsyan/2736318]Tert.am[/url]-ը: «Այդ ազատամարտիկներն իրենց հայտարարություններն արել են, նաև կան բազմաթիվ հետ վերադարձած ազատամարտիկներ, որոնք համաձայն են Արամ Սարգսյանի թեկնածությանը: Այնպես չէ, որ բոլորը, ովքեր նախկինում հեռացել և հետո վերադարձել էին ԵԿՄ, հիմա նորից համաձայն չեն: Բազմաթիվ ազատամարտիկներ էլ, կան նաև կառույցներ, որ իրենք կողմ են և նրանք պետք է լուծարվեն ու միանան Երկրապահին: Իրենք նորմալ են ընդունել, իրենք էլ են կողմ Արամ Սարգսյանի թեկնածությանը»,- հայտնեց Ղուկաս Ուլիխանյանը, բայց չկարողացավ այս պահին ազատամարտիկների և կառույցների անուններ նշել. «Երկուշաբթի կարող ենք ասել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտումներից հետո տարբեր ժամանակներում կառույցից հեռացած ազատամարտիկները հայտարարեցին ԵԿՄ վերադառնալու մասին: Նրանք ԵԿՄ վարչության 3 փոխնախագահների հետ միասին նիստ արեցին, կազմկոմիտե ձևավորվեց, որը պետք է զբաղվեր ապագա համագումարի հարցերով, սակայն այս առաջարկը ԵԿՄ ակտիվը չընդունեց։ Վերադարձի մասին հայտարարած ազատամարտիկների կարծիքով՝ ԵԿՄ-ն այլևս նախագահ չպետք է ունենար, այլ պետք է կառավարվեր խորհրդի միջոցով։ Սակայն, հուլիսի 5-ին տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել էր Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը: Որոշվել էր նաև սեպտեմբերին հրավիրել ԵԿՄ արտահերթ համագումարը, որի ընթացում էլ կընտրվի նոր վարչություն և նախագահ: Արամ Սարգսյանի առաջադրումը դժգոհություններ էր առաջացրել վերադառնալու ցանկություն հայտնած ազատամարտիկների շրջանում, ովքեր կողմ էին խորհրդի ձևով կառավարմանը: ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը խնդիր չի տեսնում, որ Արամ Սարգսյանը, լինելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ և «Ելք» դաշինքի անդամ, դառնալու է ԵԿՄ նախագահ: Ըստ նրա՝ Երկրապահ կամավորականների միությունը հասարակական կազմակերպություն է, և օրենքը չի արգելում, որ որևէ կուսակցության ղեկավար նաև լինի ԵԿՄ նախագահ: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/07/Ulighanyan-Sargsyan/2736318]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր