211652_close_icon
views-count9275 դիտում article-date 22:54 07-07-2018

Իսպանիայում ավանդական ցլավազքի ժամանակ տուժել է 5 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայում Սան-Ֆերմինայի փառատոնում ավանդական ցլավազքի ժամանակ տուժել է 5 մարդ: Տուժածներից 4-ը ստացել են թեթև վնասվածքներ, իսկ մեկ հոգու ցուլն է կոտոշներով հարվածել: Իսպանական Պամպլոնայում ցլավազքը սկսվել է տեղի ժամանակով ուղիղ 8:00-ին և տևել ընդամենը երեք րոպե: Տուժածներից մեկը՝ Կանադայի քաղաքացի է: Սան-Ֆերմինայի փառատոնը անցկացվում է Նավարայի հովանավորյալ սուրբ Ֆերմինայի պատվին, այս տարի այն կտևի հուլիսի 6-ից մինչև 14-ը: Տոնական միջոցառումների թվում բազմաթիվ շքերթներ են, համերգներ, մանկական տոնակատարություններ և՝ իհարկե, ավանդական ցլավազքը՝ էնսյերոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր