211652_close_icon
views-count5253 դիտում article-date 18:17 07-07-2018

Հրդեհ անասնագոմի տանիքում. տուժածներ չկան

Հուլիսի 7-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:02-ին, մարվել՝ 11:55-ին։ Ամբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 70 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր