211652_close_icon
views-count41005 դիտում article-date 16:57 07-07-2018

Մասիս քաղաքում բախվել են 22-ամյա վարորդի մոպեդն ու 63–ամյա վարորդի Mercedes-ը. Menu.am-ի առաքիչն ու «Մասիս-Տոբակոյի» աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Մասիսի քաղաքի Հանրապետության փողոում բախվել են Այնթապ գյուղի բնակիչ, 22-ամյա Հովսեփ Կարապետյանի վարած թիվ 28 համարի մոպեդն ու Մասիս քաղաքի բնակիչ, 63-ամյա Մարգար Գյուլնազարյանի վարած Mercedes մակնիշի 35 NQ 478 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդի վարորդ Հ. Կարապետյանն ու նրա ուղևոր, Մասիսի բնակիչ, հասակակից Ռադիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժաանել ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերաատիվ խումբը՝ Մասիսի ոստիանապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Կարապետյանը աշխատում է Menu.am-ում որպես առաքիչ, իսկ վիրավոր Ռ. Հարությունյանը՝ Մասիս Տոբակո ՍՊԸ-ում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր