211652_close_icon
views-count4401 դիտում article-date 16:00 07-07-2018

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները հյուրընկալվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 6-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները հյուրընկալվել են Թբիլիսիի քաղաքային խորհրդում՝ Սակրեբուլոյում։ ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, Քաղաքաշինության և հողօգտագրծման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը Հարություն Բաբայանը և Նելլի Ղարդյանը հանդիպել են Սակրեբուլոյի նախագահ Գեորգի Տկեմելեձեի, նախագահի տեղակալ Մարիկա Դարչիայի, «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Բեկա Դավիտուլիանիի, Քաղաքային պլանավորման հանձնաժողովի նախագահ Ռևազ Սոխաձեի, խորհրդի անդամներ Լևան Ժորժոլիանիի և Դավիթ Ուտմելիձեի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։ Սակրեբուլոյի ներկայացուցիչների հետ քննարկվել են Թբիլիսիի կառավարման ձևի առանձնահատկությունները, խորհրդի հանձնաժողովների գործունեության սկզբունքները, առողջապահական, կրթական և տուրիստական հիմնախնդիրները։ ԵԼՔ խմբակցության անդամներին ներկայացվել է Թբիլիսիում գույքահարկի և աղբի վճարների հավաքագրման մեխանիզմները։ Հատուկ ուշադրության են արժանացել հողօգտագործման, քաղաքաշինական և բնապահպանական հարցերը։ Սակրեբուլոյի նախագահ Գեորգի Տկեմելեձեն խոսել է նաև զարգացող Թբիլիսիի մարտահրավերների մասին։ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը խմբակցության անունից շնորհակալություն է հայտնել Սակրեբուլոյի ներկայացուցիչներին ընդունելության համար և նշել. «Ես հույս ունեմ, որ այս հանդիպումը կդառնա երկկողմանի արդյունավետ համագործակցության սկիզբ և քաղաքային կառավարման փորձի փոխանակման հարթակ։ Ժամանակակից Թբիլիսիի նորարարությունները կարող են լավագույնս կիրառվել նաև Երևանում»։ Ակտիվ և տեղեկատվությամբ հագեցած քննարկումներից հետո ԵԼՔ խմբակցության անդամները Սակրեբուլոյի նախագահի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց են կատարել Սակրեբուլոյում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր