211652_close_icon
views-count7553 դիտում article-date 14:00 07-07-2018

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը 1 շաբաթում խախտել է շուրջ 155 անգամ

Հուլիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր