211652_close_icon
views-count1732 դիտում article-date 12:23 07-07-2018

Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը

Հուլիսի 7-ին, ժամը 07:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, բնակարանը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են շենքի ընդհանուր ջրատար խողովակը և դադարեցրել ջրի հոսքը:

Նմանատիպ նյութեր