211652_close_icon
views-count5556 դիտում article-date 12:40 07-07-2018

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհները մոլեգնում են նահանգի Սան Դիեգո շրջանում, որտեղ մահացել է մեկ մարդ։ Հայտնի է, որ հրդեհի պատճառով վնասվել է մի քանի տուն, Սան Դիեգոյում փակվել են որոշ ավտոճանապարհներ։ Տեղի իշխանությունները զգուշացրել են կենսական նշանակություն ունեցող կարևոր շինությունների վրա կրակի տարածման վտանգի մասին։ Արտակարգ դրության մասին կարգադրութուը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 6-ին, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական էջում: Նշվում է նաև, որ հրդեհները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ:

Նմանատիպ նյութեր