211652_close_icon
views-count4024 դիտում article-date 11:05 07-07-2018

Պորտուգալիայում դեմ են քվեարկել կորիդան արգելող օրինագծին

Պորտուգալիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել կորիդան արգելելու օրինագծին, որը երկրում ավանդական միջոցառում է։ Այս մասին հաղորդում է [url=http://pt.euronews.com/2018/07/06/parlamento-chumba-projeto-do-pan-para-abolir-corridas-de-touros-em-portugal]euronews[/url]-ը: Կորիդան արգելելու մասին օրինագիծը 230 անդամ ունեցող խորհրդարանում ընդամենը 31 ձայն է ստացել։ Կենդանիների իրավունքների հարցերով օրենսդիր, պատգամավոր Անդրե Սիլվան, որը ներկայացրել է օրինագիծը, ասեկ է, որ դա կտտանք է։ Կորիդայի կողմնակիցների կարծիքով՝ իրենք մշակութային ժամանցի իրավունք ունեն, ինչպես նաև այն Պորտուգալիայում երկար պատմություն ունի։ Ի տարբերություն Իսպանիայի՝ Պորտուգալիայում ցլերը չեն զոհվում մրցասպարեզում, սակայն ելույթից հետո նրանց սպանում են։

Նմանատիպ նյութեր