211652_close_icon
views-count13149 դիտում article-date 10:25 07-07-2018

Որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն օրենքից բարձր չպետք է լինի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում գնահատականներ հն­չեցնել «Օլիմպավան»-ում «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի» նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ գրանցված դեպքի և նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման մասին: «Ես ձեզ հորդորում եմ՝ հիմք ընդունեք տուժողի հայտարարությունը, այլ բան չեմ կարող ասել։ Տուժողն ասել է, որ Էդուարդ Բաբայանի և այլ անձի կողմից հարված չի եղել»,- ԱԺ-ում երեկ լրագրողներին ասաց Նաի­րա Զոհրաբյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ Բաբայանին ճանաչում է որպես զուսպ անձնավորության. «Մարզիկները զուսպ են ու չխոսկան»: Լրագրողների դի­տարկմանն ի պատասխան, թե ԱԱԾ-ի գործողությունների սլաքները, փաստորեն, «Ծառուկյան» դաշինքին են ուղղվում, Սերգեյ Բագրատյանը նկատեց. «Որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն օրենքից բարձր չպետք է լինի»»: [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր