211652_close_icon
views-count7285 դիտում article-date 11:38 07-07-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները այցելել են Թումո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 6-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամներ: Կենտրոնում վարչապետին դիմավորեցին Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններն ու գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Շրջայցի ընթացքում Հայաստանի վարչապետը ծանոթացավ Թումոյի ինքնուսուցողական հարթակներին ու Թումո շավղին, այցելեց ծրագրավորման, տառատեսակների դիզայնի, եռաչափ սկանավարման և այլ դասընթացներ։ Պարոն Փաշինյանը նաև հանդիպեց թումոցիների հետ կենտրոնի փայտե աստիճաններին և, ստանալով Թումոյի ավանդական «աներես խնդրանքները», նույն պահին կատարեց դրանիցից մեկը` մտնելով ֆեյսբուքի ուղիղ եթեր (facebook.com/nikol.pashinyan/videos/2084569865196731/): Ավելի ուշ՝ Թումոյի երաժշտական սենյակում, Թմբաթայի կատարումը վարչապետը նույնպես ցուցադրեց ուղիղ եթերով (facebook.com/nikol.pashinyan/videos/2084577801862604/)։ Ձայնագրման ստուդիային, կինոթատրոնին և այլ դասասենյակների ծանոթանալուց հետո պարոն Փաշինյանը հասավ Թումոյի ռոբոտաշինության սենյակ, որտեղ ուսանողները մասնակցում էին աշխատարանի NASA-ի ինժեներ Արծրուն Դարբինյանի հետ։ Կենտրոնով պտտվելուց հետո Փաշինյանը զրույց ունեցավ Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի, Թումոյի խորհրդի անդամներ Սերժ Թանկյանի, Բեկոր Փափազյանի, Լիսա Գրիգորյանի և Ֆրենկ Մելքոնյանի հետ: Հանդիպմանը Թումոյի ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկեցին կենտրոնի ապագա ծրագրերը, ինչիսիք են Թումո լաբերը (Convergence Center), որը մեծածավալ նորարարական կենտրոն է ճարտարագիտության և կիրառական գիտությունների ոլորտում համալսարանական տարիքի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, և 24 նոր կենտրոններ հիմնելու միջոցով Թումոյի ծրագիրը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու նախագիծը։ Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել Թումոյի տարբեր ծրագրերին՝ ուղղված կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը: [b]Թումո թիմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր