211652_close_icon
views-count12555 դիտում article-date 23:57 06-07-2018

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը Արմեն Գրիգորյանի ելույթը հայերեն էր. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Հայաստանի դեսպանատուն: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2018/07/06/969047/]aravot.am[/url]-ը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրեց ընդունելությանը ներկա օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո Արմեն Գրիգորյանը հանդես եկավ կարճ ելույթով, որը հայերեն էր՝ ռուսերենի զուգահեռ թարգմանությամբ: Ներկաներին մի փոքր կաշկանդեց, բայց և այնպես հաճելիորեն զարմացրեց այդ փաստը, քանի որ, թերևս առաջին անգամն է, որ Հայաստանից ժամանած պաշտոնյան ռուսալեզու լսարանի մոտ հանդես է գալիս հայերեն լեզվով: Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հանդիպում է ունեցել ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, քննարկել են մի շարք օրակարգային հարցեր՝ ջերմ և կառուցողական մթնոլորտում (իր ֆեյսբուքյան էջում ԱԽ քարտուղարն այս հանդիպման մասին մասնավորապես հայտնել է. «Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապահովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր»: [img]http://st0.shamshyan.com/editor/0438368001530907195327601.jpg[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2018/07/06/969047/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր