211652_close_icon
views-count7306 դիտում article-date 22:44 06-07-2018

Բակո Սահակյանը առողջապահության նոր նախարար է նշանակել

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, որով Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար: Հուլիսի 6-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ առողջապահության նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարինե Աթայանին աշխատանքի համար համար:

Նմանատիպ նյութեր