5018 դիտում
22:11 06-07-2018
Վարչապետն ընդունել է Սերգեյ Լեբեդևին
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է ԱՊՀ անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գորիսն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու նախաձեռնությունը և վստահություն հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կնպաստեն ԱՊՀ պետությունների միջև մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
ԱՊՀ գործադիր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին և մեր երկրի ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջև առկա արդյունավետ համագործակցությունը:
Նմանատիպ նյութեր
4601 դիտում
16:52 20-11-2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն
Այս բաժնից
217 դիտում
11:13 28-03-2024
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը
193 դիտում
11:00 28-03-2024
Կառավարության հերթական նիստը. ՈւՂԻՂ
304 դիտում
10:24 28-03-2024
Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի