211652_close_icon
views-count83139 դիտում article-date 21:07 06-07-2018

Երեկ Թբիլիսյան խճուղում խոշոր ավտովթարի հետևանքով 4 վիրավորների մեջ է ՀՀ ՊՆ կենտրոնականի արխիվի պետը. նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի որոշմամբ երեկ՝ հուլիսի 5-ին, նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Սարգիս Գևորյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 46-ամյա Արտակ Կիրակոսյանը, ով իր ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 45-ամյա Էմիլիա Անանյանին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենային։ Պարզվել է նաև վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը. նրանք են՝ Nissan-ի վարորդ՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Վալենտինա Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 45-ամյա Աննա Բետխեմյանը և վրաերթի ենթարկված Է. Անանյանը, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստացել է ոստիկանության Արաբկիրի բաժնում, սակայն հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց գնալուց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Kia-ի վարորդ Ա. Կիրակոսյանն աշխատում է Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» աչքի կլինիկայում, որպես հաշվապահ, վիրավորներից Է. Անանյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես կենտրոնականի արխիվի պետ։ Նա լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել ոտքերի շրջանում։ Հիվանդանոցից հայտնել են, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ Ա. Բետխեմյանն աշխատում է թիվ 12 պոլիկիլինիկայում՝ որպես գնումների համակարգող։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/05/1100147/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ» ընկերության հարևանությամբ, բախվել էին Kia մակնիշի 12 RP 012 համարանիշի և Nissan մակնիշի 27 VՏ 027 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։ Օպերատիվ էին գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։ [color=#CC0000][b]**** 07.07 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնականի արխիվի պետ Է. Անանյանը: [/b][/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր