211652_close_icon
views-count4366 դիտում article-date 19:57 06-07-2018

ԱԱ-2018. Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի 1/4 եզրափակիչ խաղում Նիժնի Նովգորոդում հանդիպում է Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվային: Այդքան սպասված դիմակայությունը չարդարացրեց ակնկալիքները. ֆրանսիացիների առավելությունը գերիշխող էր ամբողջ խաղի ընթացքում. Դեշամի թիմը մրցակցին գերազանցում էր տակտիկապես, դաշտի յուրաքանչյուր հատվածում, տեխնիկապես ավելի պատրաստված էր: Իհարկե, Ուրուգվայի թույլ խաղի վրա մեծ ազդեցություն թողեց Էդինսոն Կավանիի բացակայությունը. առջևի գծում ուրուգվայցիները բացարձակապես անզոր էին, իսկ Լուիս Սուարեսը՝ միայնակ: Ֆրանսիացիները հաշիվը բացեցին 40-րդ րոպեին՝ աչքի ընկավ «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը: 61-րդ րոպեին աններելի սխալ թույլ տվեց Ուրուգվայի դարպասապահ Մուսլերան, որը Գրիզմանի ոչ այնքան վտանգավոր հարվածից հետո գնդակը բաց թողեց սեփական դարպասը: Դրանից հետո Ֆրանսիան հանգիստ վերահսկում էր խաղը, ձեռնտու հաշիվը պահպանեց և հաղթելով 2:0 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Բելգիա-Բրազիլիա հանդիպման հաղթողը: ԱԱ-2018, 1/4 եզրափակիչ Ուրուգվայ-Ֆրանսիա՝ 0:2 Վարան, 40, Գրիզման, 61
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր