211652_close_icon
views-count2998 դիտում article-date 20:26 06-07-2018

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 6-ին ընդունեց ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին: Ողջունելով հյուրին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՊՀ դերակատարությունն անդամ երկրների միջև համագործակցության զարգացման գործում և շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեությանը բոլոր ուղղություններով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Սերգեյ Լեբեդևը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններում և գոհունակություն հայտնեց այդ ուղղությամբ Հայաստանի ներկայացուցիչների հետ ավանդական ակտիվ համագործակցության առնչությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԱՊՀ գործադիր քարտուղարը մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում մշակութային համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում ընդգծելով Գորիսը որպես ԱՊՀ 2018թ․ մշակութային մայրաքաղաք հայտարարելը։ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լեբեդևը քննարկեցին ԱՊՀ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։ Նախարար Մնացականյանը ԱՊՀ գործադիր քարտուղարին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ մասնակցությունը ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր