211652_close_icon
views-count2976 դիտում article-date 20:52 06-07-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես սպորտի բարձրագույն նվաճումների և մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում: «Առանձին մարզաձևերի ֆեդերացիաները գործընկերային հարաբերություններ են հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ: Ուրախ կլինեմ, որ համագործակցություն ձևավորվի մեր նախարարության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջև՝ հատկապես մասսայական սպորտի ոլորտում»,- ասել է նախարար Վահրադյանը: Պարոն Ռ. Մ. Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք միակարծիք ենք, որ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում ձևավորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ, որոնք նրանց օգնում են հաջողության հասնելու կյանքի բոլոր ասպարեզներում: Այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կարողացել է օգտագործել սպորտային փոխանակման ծրագրերը՝ օգնելու հայ երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ամերիկյան մշակույթին՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու սպորտի ոլորտի պրոֆեսիոնալների ու հասակակիցների հետ ԱՄՆ-ում»: Նախարարն ուրախությամբ ընդունել է դեսպանի հրավերը՝ մասնակցելու բասկետբոլի կին մասնագետների Երևան ժամանելու կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: Բասկետբոլի ամերիկացի մասնագետների այցը նախատեսված է հուլիսի 19-ից 20-ը:

Նմանատիպ նյութեր